Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԼՂ–ից տեղահանված անձանց հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է առաջնային կարիքի հաշվառման հարթակ

27.09.2023

 Հարգելի՛ քաղաքացիներ,
ԼՂ–ից տեղահանված անձանց հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։
 

Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում սոցիալական աշխատողների կողմից հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից էլ կբավարարվեն առկա կարիքները՝ կացարան, սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։

Ցանկության դեպքում՝ քաղաքացիները հայտը կարող են լրացնել ինքնուրույն։
‼️ Հարթակը նախատեսված է բացառապես այս օրերին տեղահանվող քաղաքացիների կարիքները հաշվառելու և դրանք բավարարելու համար․ կարիքներին օպերատիվ արձագանքելու համար խնդրում ենք հարթակը չծանրաբեռնել այլ հայտերով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20