Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԳՄՍ նախարարության հանձնարարականը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման վերաբերյալ

29.09.2023

ԿԳՄՍ նախարարության հանձնարարականը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման վերաբերյալ
‼ Համաձայն Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին ուղարկված շրջաբերականի՝ երեխաներին դպրոց ընդգրկելու նպատակով դպրոցներին հանձնարարվել է իրականացնել հետևյալը.
Ապահովել երեխաների ընդգրկումն ուսումնական հաստատություններ՝ անկախ անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունից:
Երեխաների ընդգրկումն ուսումնական հաստատություններում իրականացնել գործող իրավակարգավորումներով, մասնավորապես՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգի» համաձայն՝ հաշվի առնելով, որ բնակավայրի միակ դպրոցներում երեխաներն ընդգրկվելու են՝ անկախ տվյալ հաստատության՝ լիցենզիայով սահմանված տեղերի թվից: Մի քանի ուսումնական հաստատություններ ունեցող բնակավայրերում երեխաների ընդգրկումն իրականացվելու է ազատ տեղեր ունեցող հաստատություններում, իսկ տվյալ բնակավայրում դրանք ամբողջությամբ համալրված լինելու դեպքում՝ կրկին առաջնորդվելով երեխայի լավագույն շահով, տվյալ բնակավայրի մոտակա հաստատությունում՝ անկախ լիցենզիայով սահմանված տեղերից:
Բոլոր երեխաներին ապահովել անհրաժեշտ դասագրքերով։
Օտար լեզվով ուսուցմամբ դասարաններում երեխաների կրթության շարունակականության համար որոշում կայացնել գործող իրավակարգավորումներով և սովորողի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի (լեզվական) գնահատման եզրակացությամբ:
Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից, ըստ անհրաժեշտության, իրականացնել սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման և աջակցության տրամադրման գործընթաց:
Ծրագրեր են նախատեսվում նաև ուսուցիչների համար‼
Մանրամասները՝  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21