Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը ներկայացնում է ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերված աջակցության աշխատանքների ընթացքը

04.10.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ ներկայացնում են ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերված աջակցության աշխատանքների ընթացքը։
Մարզպետը տեղեկատվություն է ներկայացնում Շիրակի մարզում իրականացված աշխատանքների, մարզի համայնքներում բնակություն հաստատած բռնի տեղահանված անձանց թվի, ինչպես նաև կարիքների գնահատման գործընթացի, մարզպետի աշխատակազմի ձեռնարկած քայլերի, համայնքապետարանների հետ համատեղ աշխատանքի մասին։

Հոկտեմբերի 4-ին ժամը 16․00-ի դրությամբ Շիրակի մարզում ընդհանուր 3291 բռնի տեղահանված անձ է հաշվառվել։
✅Գյումրիում 2020 անձ՝ 515 ընտանիք
✅Արթիկում 301 անձ՝ 81 ընտանիք
✅Աշոցքում 275 անձ՝ 61 ընտանիք
✅Անիում 282 անձ՝ 82 ընտանիք
✅Ամասիայում 88 անձ՝ 24 ընտանիք
✅Ախուրյանում 325 անձ՝ 82 ընտանիք
☑Ընդհանուր 3291 անձանցից 195-ը տեղակայված են պետության կողմից տրամադրված կացարաններում (16– Արփի լիճ ազգային պարկի հյուրատուն–հյուրասենյակներում, 40–Գյումրիի Բժշկական կենտրոնի մասնաշենքում, 139–Անիում (88-սոցիալական թաղամասում, 40-Մարալիկի բժշկական կենտրոնի մասնաշենքում, 11–Լանջիկում),
☑Հյուրանոցներում և հյուրատներում տեղակայվել են 629 անձինք, վարձակալությամբ՝ 1503, անհատույց հյուրընկալվել կամ բարեկամների տանն են հաստատվել 1159 բռնի տեղահանված քաղաքացիներ։
☑Արթիկ, Աշոցք, Անի, Ամասիա, Ախուրյան համայնքներում բոլորին տրամադրվել է առաջնային սննդի և հիգիենայի պարագաներ, ընդհանուր հաշվով 1273 մարդ։
☑Գյումրիում օրական 3 անգամյա տաք սնունդով ապահովվում է 560 անձ, ովքեր նշել են, որ սննդի կարիք ունեն։
☑Առողջության առաջնային պահպանման օղակներում կցագրվել է 582 մարդ, 6 բուժառու ստանում է ստացիոնար բուժում։
☑Մարզի դպրոցներ այս պահի դրությամբ հաճախում է 200 աշակերտ։
☑Իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության հաշվառումը և տվյալների մուտքագրումը ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության համակարգ։

  • Կամավորական աշխատանք

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար Շիրակի մարզում ձևավորված աշխատանքային խմբում ներգրավված են ավելի քան 3 տասնյակ ուսանողներ և կամավորներ, ովքեր մարզպետի աշխատակազմի մասնագետների համակարգմամբ այցելում են ընտանիքներ, ցուցակագրում հրատապ լուծում պահանջող խնդիրները, որպեսզի րոպե առաջ դրանց լուծում տրվի։ 

Մարզում ծնվել է 3 երեխա՝ 2 աղջիկ, 1 տղա՝ Լուսեն, Եվան և Ավետը։

Ունենք մեկ նշանադրություն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25