Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

05.10.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի տեղակալների, աշխատակազմի պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին ցուցաբերվող հումանիտար օգնության պետական ծրագրերի ընթացքին, դրանց տեղայնացմանը, իրականացմանն ու հետագա անելիքներին վերաբերող հարցեր:
«Բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելուն, նրանց կարիքների լուծման հարցում օպերատիվություն և սրտացավություն դրսևորելուն անդրադարձել եմ մեր նախորդ հանդիպումների ժամանակ ևս։ Ավելորդ չէ կրկին անդրադառնալ մեր անելիքներին ու աշխատանքներում մաքսիմալ հետևողականություն դրսևորելուն։ Այժմ արդեն մեզ պետք է կարիքների գնահատման աշխատանքները լիարժեքության հասցնել, փաստաթղթային, տեղեկատվական բազաներում անհրաժեշտ ճշգրտումներն ու թարմացումներն իրականացնել։ Բնականաբար, երբ մեր հայրենակիցների հոսքը մեծ էր՝ կարևորը այդրոպեական լուծում պահանջող հարցերին արագ արձագանքնելն էր, այժմ առավել մասշտաբային գործընթաց պետք է իրականացնել և թերացումները շտկել։ Այս բոլոր հարցերում պետք է համագործակցված աշխատանքը շարունակենք»,- նշել է մարզպետը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են բռնի տեղահանված քաղաքացիներին Կառավարության կողմից նախատեսված 100 հազարական դրամների տրամադրման գործընթացի կազմակերպմանն, ինչպես նաև կեցության, բնակարանային ծախսերի աջակցության ծրագրերում նրանց լիարժեք ընդգրկվածության ապահովմանն առնչվող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20