Նորություններ
Հանդիպում Կապսի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի ներկայացուցիչների հետ
05.10.2023
«Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում/Ախուրյան գետ, Փուլ 1/ Կապսի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրով նախատեսված արտաքին մշտադիտարկման 2-րդ այցի շրջանակներում Շիրակի մարզպետի աշխատակազմում կազմակերպվել է հանդիպում:
Քննարկվել են հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանի իրականացմանն առնչվող, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ներգրավմանն ու բողոքների հասցեագրման մեխանիզմի գործառնությանը վերաբերող հարցեր:
Մասնակիցները կարծիքներ են հայտնել աշխատանքների առաջընթացի, իրականացման գործըթացի և առկա խոչընդոտների վերաբերյալ: