Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության որոշմամբ ուսուցիչների շաբաթական դրույքաչափը փոփոխվել է

05.10.2023

 Ուսուցիչներին մասնագիտական զարգացման և կատարելագործման հնարավորություն ընձեռելու նպատակով՝ ՀՀ կառավարության որոշմամբ ուսուցիչների պարապվող դասաժամերի նվազեցում կլինի։
Հաշվի առնելով, որ տարրական դասարաններում, ուսումնական ծրագրերի շաբաթական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, դասվարներն աշխատում են թերծանրաբեռնված և չեն կարողանում ապահովել մեկ դրույք ծանրաբեռնվածություն (ֆիզկուլտուրա, երաժշտություն, կերպարվեստ առարկաները 1-ից 4-րդ դասարաններում դասավանդում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետները), ինչպես նաև այն, որ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ տարրական դասարանների սովորողների համար գործելու է ձևավորող գնահատում բնութագրերի միջոցով, ինչը ևս բավականին ջանքեր ու աշխատանք է պահանջում մանկավարժից, տարրական դասարաններում մեկ դրույքը սահմանվում է 18 ժամ:
Պարտադիր կրթության երկրորդ և երրորդ աստիճաններում դրույքը սահմանվում է 20 ժամ:
Վերոնշյալ փոփոխությունները միտված են ուսուցիչների բեռնվածության թեթևացմանը և հանգեցնում են նաև ֆինանսական վիճակի բարելավման:
Սա կհանգեցնի տարրական դասարանների ուսուցիչների 1 դրույքի վարձատրության, ըստ էության, 20 տոկոս աճին, 5-12-րդ դասարաններում՝ 10 տոկոս աճին: Այս փոփոխությանն առաջարկվում է գնալ փուլային տարբերակով՝ հանրային պետական չափորոշչի ներդրման գործընթացին զուգընթաց։
ՀՀ կառավարության որոշման մեջ սույն փոփոխությունը կատարելու արդյունքում համապատասխան կարգի գործարկմամբ արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքի համար (անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից) կլինի միասնական և կունենա պետության կողմից կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:43:55