Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը ներկա է գտնվել «Լավաշի կախարդանքը» խորագիրը կրող հացի փառատոնին

07.10.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ Ախուրյանի Արևիկ բնակավայրում ներկա է գտնվել «Լավաշի կախարդանքը» խորագիրը կրող հացի փառատոնին, որի կազմակերպիչը «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամն է՝ աջակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և փառատոնի գլխավոր գործընկեր «Երեմյան փրոջեքթս»-ի:
Մարզպետը ողջունել է կազմակերպիչներին` կարևորելով նմանատիպ ձեռնարկների իրականացումը և նշել, որ լավաշի հանրահռչակումը անհրաժեշտություն է հատկապես այսօր, քանզի հացը միասնության խորհրդանիշ է և այժմ, առավել քան երբև, մեր ազգին միասնական լինել է պետք և միասնականությամբ հաղթահարել մարտահրավերները։ Մուշեղ Մուրադյանը կոչ է արել նույն համախմբվածությամբ մոտենալ ներկա խնդիրների լուծմանն ու հոգատար վերաբերմունք դրսևորել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ։
Ներկաներն այնուհետև շրջել են տաղավարներում, զրուցել մասնակիցների հետ, ծանոթացել ներկայացված տեսականուն։
Հայկական լավաշը համարվում է ոչ նյութական մշակութային ժառանգություն և 2014թ-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառագության ներկայացուցչական ցանկում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20