Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

07.10.2023

 Հարգելի´գրադարանավարներ, ընդունեք իմ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները ձեր մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ:
Գրադարանները, որպես գրավոր հուշարձանների պահոցներ, գոյություն են ունեցել հազարամյակներ ի վեր, որոնց գործառույթները մարդկության պատմության ընթացքում ենթարկվել են փոփոխությունների:
Եթե վերհիշենք, որ առաջին գրադարանների նպատակը եղել է փաստաթղթերի պահպանումը, ապա այսօր գրադարանը դարձել է մի վայր, որտեղ կարող ես բացահայտել ինչ-որ նոր բան և անցկացնել հետաքրքիր ժամանակ, մի վայր, որը հնարավորություն է տալիս այլ աչքերով նայել աշխարհին և ինքդ քեզ։
Տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացման և էլեկտրոնային գրադարանների առկայության պայմաններում անգամ, հսկայական է գրադարանների դերը հայ ժողովրդի մշակութային, գիտական և հոգևոր ժառանգության հարստացման գործում։
Այսօր ևս մեկ պատեհ առիթ է խոսել գրադարանավարի՝ կրթական և մշակութային գործընթացներում անփոխարինելի լինելու մասին։ Ձեր զենքն ու վահանը գիրքն է, որ լուսավորում է միտքը, իմաստություն է սովորեցնում, ծանոթացնում արվեստի գլուխգործոցներին, հոգեպես ավելի հարուստ դարձնում անհատին:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ՝ մաղթում քաջառողջություն, ստեղծագործական ձեռքբերումներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58