Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությանը հավանության է արժանացել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը

12.10.2023

 ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 12-ի նիստում հավանության է արժանացել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը
«Վաղվանից կգործի էլեկտրոնային հարթակը, որտեղ ուսուցիչները, ընդամենը մուտքագրելով իրենց էլեկտրոնային հասցեն, կգրանցվեն, և հասանելի կդառնա թափուր աշխատատեղերի մասին ամբողջ տեղեկությունը: Ընդ որում՝ այն խմբավորված է ըստ դասավանդվող առարկաների և ըստ բնակավայրերի»:
 Ծրագրի շահառու է հանդիսանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած և «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխանող այն անձը, որը ցանկություն ունի աշխատելու ՀՀ մարզերի բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։
 Ծրագրի շրջանակում ՀՀ պետական բյուջեից տվյալ հաստատությանը հատկացված միջոցներից ուսուցչին լրացուցիչ հատկացվում է լրավճար` մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով: Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի հաստատությունների, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ ու Վարդենիս համայնքների, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան ու Բերդ համայնքների հաստատությունների դեպքում՝ այս ծրագրից օգտվող ուսուցիչներին լրացուցիչ կհատկացվի ևս 50 հազար դրամ ֆիքսված լրավճար։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների դասագրքերը տրամադրվում են անվճար
Մանրամասն՝

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:51:10