Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
16.10.2023
Մամուլի բնագավառի հարգելի' աշխատակիցներ, լրատվության բնագավառի սիրելի' ներկայացուցիչներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի` Հայ մամուլի օրվա առթիվ:
Այս տոնը ևս մեկ առիթ է կարևորելու խոսքի ազատությունն ու դրա նշանակությունը հասարակության կայացման գործում։ Մամուլի ազատության կարևորագույն առաքելությունն առողջ մտածելակերպով կայուն հասարակության ձևավորումն է, տարբեր ոլորտներում արված աշխատանքը թափանցիկ ներկայացնելը, իրականության պատշաճ իրազեկումը։
Մամուլի շնորհիվ բազմաթիվ խնդիրներ են բարձրացվում և հասանելի դառնում հասարակությանը, ուղղակիորեն ազդում եք տարբեր ոլորտներում գոյություն ունեցող թերությունների ու բացթողումների վերացմանը:
Ուստի, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք հայ մամուլի դերն ու նշանակությունը մեր երկրում։
Հարգելի լրագրողներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, մաղթում եմ ձեզ մասնագիտական ձեռքբերումներ, թող խաղաղ երկրում անկողմնակալ և ստույգ, լրագրողական էթիկայի սահմաներում տեղեկատվություն մատուցելու հնարավորություն ունենաք։
Մաղթում եմ բոլորիդ ստեղծագործական հաջողություններ, նորանոր մտահղացումներ և ինքնատիպ գաղափարների իրականացում: