Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել «Շիրակի մարզում Վարդաքարի ջրամբարի բարեկարգման ծրագրի» բացման արարողությունը

17.10.2023

 Այսօր տեղի է ունեցել «Շիրակի մարզում Վարդաքարի ջրամբարի բարեկարգման ծրագրի» բացման արարողությունը, որին ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, «Շիրակ» ՋՕԸ գործադիր տնօրեն Խաչատուր Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։
Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է ծրագրի կարևորությանը և բարի երթ ու անխափան ընթացք մաղթել ջրամբարի բարեկարգման ծրագիրն իրականացնողներին․ «Շատ ուրախ եմ ներկա գտնվելու «Շիրակի մարզում Վարդաքարի ջրամբարի բարեկարգման ծրագրի» բացման արարողությանը, մեզ համար առանձնակի նշանակություն ունի այս ծրագիրը, քանզի այն նպաստելու է կայուն ջրային ռեսուրսների ապահովմանը, գյուղատնտեսության զարգացմանն ու արտադրողականության բարձրացմանը, գյուղատնտեսությամբ զբաղվող մեր մարզի բնակիչների կյանքի որակի բարելավմանը։
Վարդաքարի ջրամբարի բարեկարգման ծրագիրը հայ-ճապոնական բարեկամության ու համագործակցության արդյունք է, մենք բարձր ենք գնահատում Ճապոնիայի կառավարության կողմից իրականացվող աշխատանքները»։
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ևս անդրադարձել է ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման անհրաժեշտությանը և հայերենով ասված ելույթում կարևորել հայ-ճապոնական բարեկամույթյունն ու հարաբերությունների ամրապնդմանը միտված նախաձեռնությունների իրականացումը։
Նշենք, որ Ճապոնիայի կառավարության Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի շրջանակում իրականացվող «Շիրակի մարզում Վարդաքարի ջրամբարի բարեկարգման ծրագրի» շրջանակներում իրականացվել են բարձրավոլտ ցանցի ենթակայանի վերանորոգման, արտաքին լուսավորության համակարգերի վերականգնման և արդիականացման, վարչական շենքի և պահակատան վերանորոգման, պատնեշի սանդուղքի ուղղահայաց պատի ամրացման, արևային կայանի տարածքի հարթեցման և պարսպապատման ու արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման (100 կՎտ) աշխատանքներ: Ծրագրի շահառուներ կհանդիսանան շուրջ 1800 տնային տնտեսություններ, որոնք զբաղվում են հողագործությամբ և ունեն ոռոգելի հողատարածքներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20