Նորություններ
Շիրակի մարզպետի մոտ անցկացվել է խորհրդակցություն
17.10.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Սամվել Մովսիսյանի, ՀՀ ԶՈՒ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի, Շիրակի կայազորի պետ, գնդապետ Սուրեն Մալումյանի, ռազմական ոստիկանության, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային ծառայությունների ղեկավարների, մարզում տեղակայված զորամասերի հրամանատարների, համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելուն, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքներին, արտոնություններին, վերջին շրջանում սոցիալական երաշխիքների ուղղությամբ կատարված օրենսդրական փոփոխություններին առնչվող հարցերի, որոնք ուղղված են պայմանագրային զինվորական ծառայությունը առավել գրավիչ դարձնելուն։
Քննարկվել են նաև վարժական հավաքների անցկացման և մի շարք ընթացիկ կազմակերպչական հարցեր։