Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
18.10.2023
Բնակարանային հիմնախնդիրներ, առողջապահական, աշխատանքային, անձնական բնույթի, սոցիալական աջակցության տրամադրմանն առնչվող հարցեր․ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Ընդունելությանը մասնակցել են մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Մարզպետը լսել է քաղաքացիների մտահոգություններն ու խնդիրները, որոնց մի մասը տեղում լուծվել են, որոշ հարցեր հետագայում կարգավորելու համար՝ ոլորտային պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ:
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ պատասխանատուները ներկայացված դիմումները կուսումնասիրեն առավել հանգամանորեն՝ իրավասությունների շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ քայլեր: