Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ախուրյանում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

18.10.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի որոշմամբ Ախուրյանում այսօր անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը հրդեհի օջախի առկայությամբ» թեմայով:
Մարզպետի որոշմամբ ուսումնավարժության ղեկավար է նշանակվել մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Արսեն Ադամյանը, ուսումնավարժանքին ներկա է գտնվել նաև Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը:
Ուսումնավարժանքի նպատակն է ստուգել և կատարելագործել մասնակիցների հմտություններն ու ունակությունները, արձագանքող ուժերի պատրաստվածությունը, կատարելագործել համագործակցությունը կառավարման մարմինների, կազմակերպությունների միջև:
Ուսումնավարժության անցկացումը նախատեսված է Շիրակի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2023 թվականի հիմնական միջոցառումների պլանով: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36