Նորություններ
Գյումրու Հաղթանակի պողոտայի ասֆալտապատման աշխատանքներն ավարտին են մոտենում
20.10.2023
Գյումրու Հաղթանակի պողոտայի ասֆալտապատման աշխատանքներն ավարտին են մոտենում
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հետևել է Գյումրու Հաղթանակի պողոտայի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին։
Մարզպետը զրուցել է շինարարի հետ, հետաքրքրվել առաջիկա անելիքներով, հորդորել լինել հետևողական և անել հնարավորը աշխատանքներում թերացումները բացառելու և ժամկետների մեջ տեղավովելու առումով։
Հաղթանակի պողոտան վերականգնվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ՝ «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում։ Ընդհանուր 1,4 կմ երկարությամբ ծրագրի ընդհանուր արժեքը 577 մլն 106 հազար դրամ է։ Շինաշխատանքներն իրականացնում է «Բիլդեր քոնստրաքշն» ՍՊԸ-ն։
«Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում իրականացվելու է Հաղթանակի պողոտայի, Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների (Չերազի փողոցից Տերյան և Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակից մինչև Մայակովսկի փողոց), Սբ . Ամենափրկիչ եկեղեցու և հարակից այգու, Աճեմյան, Հանեսօղլյան, Նալբանդյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգում։