Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշոցք համայնքի Ղազանչի բնակավայրում բացվել է երիտասարդական կենտրոն

20.10.2023

 Աշոցք համայնքի Ղազանչի բնակավայրում այսօր բացվել է երիտասարդական կենտրոն։
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտոր Սկվեչինսկին, Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Արամ Անտոնյանը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության տնօրեն Գագիկ Տարասյանը, պատասխանատուներ, հյուրեր։
Կենտրոնի տարածքը նորոգվել ու վերազիննվել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից՝ «Ազատանի, Ղազանչիի և Սիզավետի երիտասարդական կենտրոնների կրթական և մշակութային պայմանների բարելավում» ծրագրով՝ Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Լեհական զարգազման համագործակցության ծրագրի շրջանակներում։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ներկաներին ողջունել և ծրագրի կարևորության մասին է խոսել մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը․ «Համատեղ ջանքերով Շիրակի մարզի այս հեռավոր բնակավայրում կառուցվել է մի կենտրոն, որը հրաշալի վայր է երիտասարդների համար: Կենտրոնը ծառայելու է իր նպատակին՝ Ղազանչի բնակավայրի ազգաբնակչությանը, կրթելու և աջակցելու է համայնքի երիտասարդներին: Այս ծրագիրը խոսում է նաև այն մասին, որ Հայաստանի ու Լեհաստանի միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա»։
Ծրագրի իրականացման արդյունքում նշված բնակավայրերի երիտասարդական կենտրոնները համալրվել են անհրաժեշտ կահույքով և ժամանակակից սարքավորումներով՝ համակարգիչներով, տպիչներով, պրոյեկտորներով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36