Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արթիկում բացվել է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը

24.10.2023

 Արթիկում այսօր բացվել է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը: Այն մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի տարածաշրջանի բնակիչներին։
Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։
Կենտրոնի նորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ։ Այն հնարավորություն կտա բնակիչներին մեկ հարկի ներքո օգտվել սոցիալական ապահովության, զբաղվածության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից։ Ներկաները շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծառայությունների մատուցման հնարավորություններին։
Պատասխանատուները կարևոր են համարել տարածքային նոր կենտրոնի դերը՝ Արթիկ համայնքում սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատանքներն առավել հասցեական ու համակարգված դարձնելու, ինչպես նաև ընտանիքների կարիքներին համապատասխան բազմաբնույթ ծառայություններ տրամադրելու առումով։
Տարածքային կենտրոնը, որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու բնակիչներին, որտեղ մեկ պատուհանի միջոցով կտրամադրվեն սոցիալական 4 ծառայություններ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20