Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելել է Ախուրյանի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզ

25.10.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ այսօր այցելել է Ախուրյանի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզ, որի շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են։
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին։
Շինաշխատանքներն իրականացրել է «Շինարար» ընկերությունը։Մարզպետը շրջել է մանկապարտեզում, զրուցել շինարարի հետ, ծանոթացել պայմաններին, իրականացված աշխատանքներին։ Շինարարը նշելել է, որ 295 քառակուսի մետր մակերեսով շենքն ունի բոլոր նորմատիվներին համապատասխան պայմաններ, հանդիսությունների սրահ և խմբասենյակներ։ Այնուհետև Մուշեղ Մուրադյանը համայնքի ղեկավարի հետ քննարկել է մանկապարտեզի գործարկմանն առնչվող հարցեր։
«Պետական բյուջեից տրամադրված ցանկացած միջոց նպատակային ծախսելը, աշխատանքներում որևէ թերացում բացառելը մեզ համար խիստ կարևոր է, իսկ երբ կատարված աշխատանքի արդյունքը տեսանելի է, պարզ է դառնում, որ բոլորիս ջանքերը մեկտեղվել են մեկ նպատակի՝ բարեկեցիկ երկիր ունենալուն, հիմա պետք է համատեղ քննարկենք մանկապարտեզի աշխատանքները սկսելուն առնչվող հարցերն ու միասնական ջանքերով առաջ շարժվենք»,-նշել է մարզպետը։
Ջրառատի մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է երկու փուլով, առաջին փուլի արժեքը 48 մլն 156 հազար դրամ է եղել, երկրորդինը՝ 195 մլն դրամ։ Գումարի առաջին փուլի 60 տոկոսը և երկրորդ փուլի 70 տոկոսը հատկացրել է պետությունը, մնացած մասը՝ համայնքը։
Երկու փուլից բաղկացած սուբվենցիոն այս ծրագրով իրականացվել են հողային և հիմքերի կառուցման, արտաքին պատերի շարվածքի՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցման, դռների ու պատուհանների տեղադրման, ներքին հարդարման աշխատանքներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20