Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Շիրակի մարզպետի տեղակալների մոտ
26.10.2023
Հաստատված կարգի համաձայն Շիրակի մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանի և Աննա Մարտիկյանի մոտ յուրաքանչյուր հինգշաբթի անցկացվում է քաղաքացիների ընդունելություն։
Մեկ ամսվա ընթացքում ընդունելությունների ժամանակ քաղաքացիները մարզպետի տեղակալներին դիմել են դրամական աջակցության, զբաղվածության ապահովման, առողջական, կրթական, բնակարանային, հողային հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև անձնական բնույթի խնդիրներով։
Մարզպետի տեղակալները ոլորտային պատասխանատուների հետ լսել են հերթագրված քաղաքացիներին, տվել նրանց հետաքրքող հարցերի պատասխանները։ Լուծման ուղիներ գտնելու նպատակով՝ մի շարք հարցեր կքննարկվեն լրացուցիչ։