Նորություններ
Շիրակի մարզպետն ընդունել է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենին
27.10.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանին և ծրագրերի ղեկավար Էդգար Չիլինգարյանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել է Ախուրյանի Մարամաշեն բնակավայրում տեխնոլոգիական տուրիզմի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
Մարմաշենում արդեն իսկ գործում է տեխնոլոգիական և թվային հյուրատուն, որը «Ջիթեք» ընկերության աշխատանքի արդյունքն է՝ «Ջի այ զեթի» ֆինանսավորմամբ։ Հյուրատան տեխնոլոգիական լուծումները, ավտոմատ կառավարվող համակարգերը ստեղծվել են Գյումրու երիտասարդ ինժեներների կողմից։
Այժմ նախաձեռնող խումբը քայլեր է ձեռնարկում ընդլայնելու գործունեությունը և նոր ներդրումների արդյունքում Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից նոր կենտրոն կհիմնվի Մարմաշենում։
Շիրակի մարզպետն ու Ախուրյան համայնքի ղեկավարը վստահեցրել են, որ իրավասությունների շրջանակում կաջակցեն նախաձեռնության իրականացմանը։