Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

27.10.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետի աշխատակազմի պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Շիրակի մարզում ապաստանած քաղաքացիների խնդիրների արդյունավետ լուծմանն առնչվող հարցեր։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերի, հումանիտար օգնության տրամադրման, դրանց հասցեական կազմակերպման նպատակով՝ մարզպետը տվել է նոր հանձնարարականներ։
«Բոլոր հարցերում պետք է համագործակցված աշխատանքը շարունակենք։ Երբ մեր հայրենակիցների հոսքը մեծ էր՝ կարևորը հարցերին արագ արձագանքելն էր, այժմ այլ խնդիր է դրված բոլորիս առջև։ Թե՛ Կառավարությունը, թե՛ մարզային իշխանությունը արել ու շարունակում են անել ամեն բան, որ մեր քույրերն ու եղբայրները հարմարվեն ու հաստատվեն մեզ մոտ։ Ավելորդ չէ կրկին անդրադառնալ մեր անելիքներին ու աշխատանքներում մաքսիմալ հետևողականություն, հոգատարություն դրսևորելուն։ Մարզի համայնքներում ապաստանած մեր հայրենակիցները պետք է զգան պետական աջակցությունը ոչ միայ ֆինանսական առումով, այլև՝ հոգեբանական, որպեսզի արագ ինտեգրվեն միջավայրում և ապրեն բնականոն կյանքով»,- նշել է մարզպետը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք ընթացիկ այլ հարցեր ևս, մասնավորապես, համայնքներում իրականացվող տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը։
«Մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ մեզ համար առաջնային անելիք պետք է լինի պետական և համայնքային միջոցների նպատակային օգտագործումը, եթե կառավարությունը այսքան գումար է ուղղում մարզ, ապա մեզ մնում է անել առավելագույնը շինաշխատանքները որակով, ժամանակին իրականացնելու հարցում»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։
Համայնքների ղեկավարները ներկայացրել են իրականացված աշխատանքներն ու անդրադարձել առաջիկա անելիքներին։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սեփական եկամուտների հավաքագրմանը։ Մարզպետին զեկուցվել է, որ սեփական եկամուտների կատարողականը կազմում է 90,2 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է շուրջ 5,8 տոկոսի աճ։ Մուշեղ Մուրադյանը հորդորել է համայնքների ղեկավարներին լինել առավել հետևողական և աչալուրջ՝ մինչև տարեվերջ ցուցանիշներում դրական տեղաշարժ արձանագրելու համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20