Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի Գագարին նախագծին աջակցող խմբի անդամներին

28.10.2023

Նախօրեին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի հետ հյուրընկալել է «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի Գագարին նախագծին աջակցող խմբի անդամներին` Արթուր Այրապետյանի գլխավորությամբ։
Հյուրերը մարզպետին և Գյումրի համայնքի ղեկավարին են ներկայացրել նոր նկարահանվող վավերագրական ֆիլմի մասին, որի նպատակը 1988-ի երկրաշարժին մեր երկրին օգնած բարերարների մասին պատմելն է։
«ԴԱՐ» հիմնադրամի Գագարին նախագիծը նախաձեռնել է վավերագրական ֆիլմի արտադրություն, որի միջոցով հանրությանը կվերադարձվի նշանակալի պատմություններից մեկը:
Երկրաշարժից​ ընդամենը մեկ տարի անց Գյումրիում​ կառուցված Ավստրիական թաղամասն իրականություն է դարձել մեկ մարդու՝ ավստրիացի գործարար Ռոբերտ Ռոգների անձնական նախաձեռնության շնորհիվ: Նա Ավստրիայի պետության և մասնավոր ոլորտի հսկայական հանգանակությունների միջոցով 120 տուն և համայնքային կենտրոն է կառուցել՝ առավել տուժած գյումրեցիների համար բարեկեցիկ կյանքի պայմաններ ապահովելով:
Վավերագրական ֆիլմը նպատակ ունի ողբերգության մեջ վեր հանել և լույս սփռել մարդկային նվիրումի այս եզակի պատմության վրա:
Նախագծի ներկայացուցիչները պատմել են, որ Ավստրիա կատարած աշխատանքային այցը առիթ է հանդիսացել, որպեսզի նախագծի թիմը ծանոթանա և հանդիպի Ռոբերտ Ռոգների հետ, ով մեծ կարոտով է հիշել Գյումրին, որտեղ չի եղել արդեն 30 տարի:​
Այդպես սկիզբ է դրվել վավերագրական ֆիլմի նկարահանումներին:
Ֆիլմի ստեղծման գաղափարի հեղինակը Գագարին նախագծի նախաձեռնող Արսեն Աղաջանյանն է:​
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը վստահեցրել են, որ լիազորություների շրջանակում կանեն հնարավորը բարերարի կատարած աշխատանքը սերունդներին հիշելի դարձնելու համար, մասնավորապես, առաջարկվել է բարերարի անունով թաղամասի ցուցանակ ունենալու գաղափարը, որի վերաբերյալ քննարկումներ կլինեն, կընդունվի համատեղ ընդունելի որոշում։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20