Տպել
Նորություններ
Շիրակի մարզպետը հանդիպել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ծնողներին
31.10.2023
Շիրակի մարզպետը նախօրեին հանդիպել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) զինծառայողների ծնողներին և հարազատներին։
Հանդիպման ընթացքում ծնողները բարձրացրել են իրենց զավակների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու հետ կապված հարցեր: Մարզպետը լսել է նրանց մտահոգություններն ու վստահեցրել, որ լիազորությունների շրջանակներում կանի հնարավորը նրանց աջակցելու համար։