Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարում շիրակցիները նվաճել են 9 մեդալ

04.11.2023

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարում շիրակցիները նվաճել են 9 մեդալ`  4 ոսկի,  արծաթ, 3 բրոնզ
Արդեն երրորդ անգամ անցկացված «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարում խաղարկված 24 մեդալներից 9-ը նվաճել են շիրակցիները, որից 4-ը ոսկի, 2-ը արծաթ, 3-ը բրոնզ։
Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարել են 4 կմ վազքատարածությունը, որի մեկնարկը տրվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։
Երկրորդ և երրորդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները վազել են 10 կմ՝ Փարաքար-Էջմիածին մայրուղու երկայնքով։
Մրցաշարն անցկացվել է 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով:
Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվել են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:
Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները նաև դրամական մրցանակներ են ստացել։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26