Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈԻՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

04.11.2023

 Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Սոցիալական աշխատողի օրվա առթիվ:
Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում առավել քան անուրանալի է ձեր աշխատանքն ու դերը։ Մենք առանձնակի երախտագիտությամբ ենք խոսում ձեր աշխատանքի մասին, քանզի անտրտունջ ու մեզ հետ համագործակցված լծվեցիք ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին աջակցելու գործին։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին օգնելու պատասխանատու աշխատանքը նաև նվիրում է պահանջում, որը տեսնում ենք և արժևորում ենք այս օրերին։
Դուք եք կանգնած առաջին օղակում և դուք եք առաջինն արձագանքում
դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին, գնահատում նրանց կարիքները, օգնում և սատարում նրանց։
Վերջին տարիներին ՀՀ Կառավարությունը ձեռնամուխ է եղել սոցիալական պաշտպանության բնագավառի բարեփոխումներին և ձեր միջոցով ևս փորձ է արվում ամենօրյա աշխատանքով մեր քաղաքացիների կյանքը դարձնել առավել բարեկեցիկ։
Վստահ եմ` այսուհետ էլ կաշխատենք այսքան ջերմ ու աշխատանքային փոխգործակցված մթնոլորտում և համատեղ աշխատանքով առաջ կքայլենք` օր առաջ լուծելով մեր հայրենակիցների հոգսերը։
Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով հաջողություններ, ձեռքբերումներ, խաղաղ երկրում արարելու կամք ու վճռականություն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26