Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ՀՀ Վարչապետի գավաթ» 2023 թվականի սիրողական մրցաշարերին շիրակցիները նվաճել են 14 մեդալներ

08.11.2023

 «ՀՀ Վարչապետի գավաթ» 2023 թվականի սիրողական մրցաշարերին շիրակցիները նվաճել են 14 մեդալներ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է «ՀՀ Վարչապետի գավաթ» 2023 թվականի սիրողական մրցաշարերի շիրակցի մեդալակիրներին։
5 ոսկի, 4 արծաթ, 5 բրոնզ,  դրամական մրցանակի արժանացած 39 մասնակիցներ՝ սեղանի թենիսի, լողի, խճուղավազքի, թիմային խճուղավազքի, խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարերի ժամանակ արձանագրված ձեռքբերումներն են։
«Մեզ համար մեծ ոգևորություն և ուրախություն է արձանագրել, որ այս տարի ոչ միայն ձեռքբերումներով եք վերադարձել «Վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերից, այլև նախորդ տարվա համեմատ ավելացրել եք մեդալների թիվը։ Շիրակը մարզական հարուստ ավանդույթներ ունեցող մարզ է միշտ եղել, այս տարի էլ հաղթանակներ տոնեցինք։ Շնորհակալ ենք բոլորիցդ` մեզ այնքան ոգևորություն պարգևելու, հաղթական ոգով տրամադրելու համար։ Մենք հպարտ ենք ձեզանով և պատրաստ՝ հնարավորությունների սահմաններում ձեզ աջակցելու և ոգեշնչելու»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
«ՀՀ Վարչապետի գավաթ» 2023 թվականի սիրողական մրցաշարերին ակտիվ մասնակցության, մրցանակային տեղեր զբաղեցնելու համար` Շիրակի մարզպետը պատվոգրով և հուշանվերներով է պարգևատրել մարզիկներին։
Մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն են հայտնել մարզպետին՝ ջերմ ընդունելության, աջակցության և ձեռքբերումները կարևորելու համար, հանդիպման ընթացքում նրանք Շիրակի մարզպետին պատմել են իրենց հաջողությունների և առաջիկա անելիքների մասին, ներկայացրել խնդիրներն ու մտահոգությունները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26