Նորություններ
Կառավարությանը 30 մլն դրամ է նախատեսել Արթիկ համայնքի Լմբատ 1-ին և Լմբատ 2-րդ թաղամասերի կոյուղագծերի հիմնանորոգման համար
09.11.2023
ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրով Կառավարության այսօրվա որոշմամբ 30 մլն դրամ է նախատեսվել Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լմբատ 1-ին և Լմբատ 2-րդ թաղամասերի դիտահորերի փոխարինման և կոյուղագծերի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակին։
Աշխատանքների մեծ մասն իրականացվել են, կոյուղու դաշտամիջյան խողովակները մաքրվել են, կոյուղու քայքայված բետոնե խողովակաշարն ապամոնտաժվել է, կոյուղագծերը փոխարինվել են, դիտահորերի արտաքին մակերեսները հիդրոմեկուսացվել են։ Շինարարը «Նոր Գրուպ» ընկերությունն է։