Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

50 հազար դրամ սոցիալական աջակցության եռամսյա ծրագիր ԼՂ-ից տեղահանվածների համար

09.11.2023

 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային սպառողական ծախսերը հոգալու նպատակով կիրականացվի սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50 հազարական դրամի չափով։
Ծրագրից կկարողանան օգտվել 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։
 Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 մլն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք (սահմանափակումը վերաբերում է անձին և ոչ ընտանիքի անդամներին)։
Բացառություն կկազմեն զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք, որոնց վրա բանկային հաշիվներում 2 մլն դրամ ունենալու դեպքում սահմանափակումը չի տարածվի։
• Ծրագրի համար դիմումը լրացնելիս անձը կտա իր բանկային հաշիվների հանրագումարային մնացորդը ստուգելու համաձայնություն, որի արդյունքում՝ Կենտրոնական բանկը կպարզի մնացորդը և սահմանված շեմը չգերազանցող անձանց մասով կկատարվեն վճարումները։
Դրամական աջակցությունն ստանալու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել մեկանգամյա էլեկտրոնային դիմում․ ընթացակարգը կներկայացվի առաջիկա օրերին:
Վճարումներն իրականացվելու են բանկերի միջոցով՝ անկանխիկ եղանակով՝ աջակցության գումարը քարտային հաշվին փոխանցելու միջոցով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20