Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

10.11.2023

Հարգելի՛ հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ:
ՏԻՄ համակարգի ձևավորումը ժողովրդավարության կայացման, համայնքների համաչափ զարգացման բարդ ու պատասխանատու գործընթացի մեկնարկային փուլն էր, որից հետո անցած տասնամյակների ընթացքում կանոնակարգվեցին տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքներն ու պարտականությունները։
Անցած տարիները որքան էլ փորձությունների, նույնքան կայացման ժամանակաշրջան էին։

ՏԻՄ-երը մեր պետության կառավարման կարևորագույն բաղադրիչներից են, նրանց կենսունակությունն ապացուցվել է բազմիցս, հատկապես, մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում։
Մեր երախտագիտության խոսքն ենք հղում Շիրակի մարզի համայնքների ղեկավարներին ու աշխատակազմերին, բնակավայրերի պատասխանատուներին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հարազատորեն հյուրընկալելու, նրանց աջակցելու բարդ գործում ցուցաբերած պատասխանատու աշխատանքի համար։

Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը ջանք չի խնայում համայնքների համաչափ զարգացման, պետություն-համայնք համագործակցության ամրապնդման համար, որի արդյունքում շատ արդյունավետորեն իրականացվում են սուբվենցիոն ծրագրեր՝ նորոգվում ճանապարհներ, ենթակառուցվածքներ, համայնքային կենտրոններ։

Վստահ եմ՝ Շիրակի մարզի համայնքների ղեկավարները մեր հոգսաշատ մարզում այսուհետ էլ պատվով են իրականացնելու ստանձնած պարտավորությունները, քանզի միայն ապահով, բարեկեցիկ ու առողջ միջավայր ունեցող համայնքը կարող է ամուր հենարան լինել պետության համար։

Կրկին շնորհավորելով Շիրակի մարզի համայնքների ղեկավարներին, համայնքային ծառայողներին, ավագանու անդամներին՝ մաղթում եմ աշխատանքային նորանոր հաջողություններ՝ հանուն մեր համայնքների առաջընթացի ու զարգացման

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36