Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալը ներկա է գտնվել Լուսիկ Դարբինյանի ծննդյան 100 ամյակին նվիրված մեծարման ցերեկույթին

12.11.2023

 Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն այսօր Անի համայնքում ներկա է գտնվել արդարադատության բնագավառի բազմավաստակ երախտավոր Լուսիկ Դարբինյանի ծննդյան 100 ամյակին նվիրված մեծարման ցերեկույթին։
Որպես արդարամիտ իրավաբան ու մտավորական, Լուսիկ Դարբինյանը 24 տարի անընդմեջ աշխատել է Անիի և Թալինի նախկին շրջանների դատավոր և հարգված ու սիրված եղել բոլոր ճանաչողների կողմից։
Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը Մուշեղ Մուրադյանի անունից շնորհավորել է Լուսիկ Դարբինյանին` մաղթելով առողջություն. «Հարգարժան տիկին Լուսյա, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ: Մեզ համար մեծ պատիվ է ներկա գտնվելու ձեր 100 ամյակին նվիրված մեծարման միջոցառմանը, որը ևս մեկ հրաշալի առիթ է հիշելու, գնահատելու, ինչպես նաև երախտագիտության ու մեծարանքի խոսքեր ասելու Ձեզ։
Դուք ամբողջ կյանքում աշխատելով արդարադատության համակարգում՝ երկարամյա փորձով և մասնագիտական կարողություններով նպաստել եք ոլորտի զարգացմանը, երկրում օրենքի գերակայությանը, ջանք ու եռանդ չեք խնայել սերունդներին օրինապահ ու օրինապաշտ դաստիարակելու համար։ Մեր երիտասարդները սովորելու շատ բան ունեն Ձեզանից։
Վստահ եմ՝ Ձեր երկարակեցության գաղտնիքը, սիրված աշխատանքը մեծագույն պատասխանատվությամբ իրականացնելն է եղել, աշխատանքով երկրում օրենքի գերակայություն հաստատելը, ինչպես նաև ընտանիքի, հարազատների կողմից գնահատված լինելը։
Ցանկանում եմ, որ Ձեր կյանքի մնացած տարիները ևս անցկացնեք սիրով ու ջերմությամբ տոգորված»։
Շնորհավորական խոսքով հանդես է եկել Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ևս` Լուսիկ Դարբինյանին պարգևատրելով Անի համայնքի անվանական «Ոսկե մեդալով»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36