Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Ախուրյանի համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

13.11.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Ախուրյանի համայնքապետարանում այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի, մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, առաջիկա անելիքներին։
Շիրակի մարզպետը նշել է, որ այցելությունները համայնքներ շարունակական բնույթ են կրելու և նպատակ ունեն համատեղ աշխատանքն առավել առարկայական դարձնել․ «Շատ կարևոր է այցելել համայնքներ, տեղում շփվել պատասխանատուների, քաղաքացիների հետ, լսել նրանց մտահոգություններն ու խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին նրանց դիտարկումները։ Մեր համատեղ քննարկումներով ու այցելություններով կկարողանանք առավել արագ գտնել համայնքային խնդիրների լուծման ուղիներ, որպեսզի համայնքի բնակիչը զգա նաև պետության աջակցությունը»։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Ախուրյան համայնքի մարզական ու մշակութային հաջողություններին։

Մարզական ու մշակութային կյանքում ակտիվ գործունեության և ձեռքբերումների համար Շիրակի մարզպետը պատվոգրերով և հուշանվերներով է պարգևատրել սպորտի և մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչների։
Հանդիպման ավարտին մարզպետն հանդիպել է նաև «Մարինա» պարային խմբի անդամներին, զրուցել ու լսել նրանց բարձրացրած հարցերը։ Պարային խումբն ունի 8 տարիքային խմբերում ընդգրկված 120 սան։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36