Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելել է Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոց

13.11.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ այսօր այցելել է «Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոց»։
Տնօրենի ուղեկցությամբ մարզպետը շրջել է դպրոցում, ծանոթացել պայմաններին, իրականացված աշխատանքներին, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ։ Մարզպետին են զեկուցել, որ դպրոցում դասավանդող ուսուցիչների մեծ մասն անցել են կամավոր ատեստավորումը։ Աշակերտների թիվն այս ուսումնական տարում կազմել է 164, որն ավելացել է վերջին տարիների համեմատ։ Ամեն տարի դպրոցի շրջանավարտների գերակշիռ մասը տարբեր բուհեր են ընդունվում։
Մուշեղ Մուրադյանը, կարևորելով մատաղ սերնդի կրթության որակի ապահովումը, նշել է, որ ուրախ է, երբ տեսնում է հոգատար աշխատանք․ «Մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում մեր կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի մենք ունենանք ուժեղ, հզոր և գիտելիքահեն դպրոց, որովհետև մեր վաղվա օրը մատաղ սերնդի ձեռքում է։ Կրթված հասարակություն ունենալը ցանկացած պետության հաջողության բանալին է։ Վստահեցնում եմ՝ ես որպես Շիրակի մարզպետ, իմ լիազորությունների շրջանակներում անելու եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի կառավարության ցանկացած նախաձեռնություն, ցանկացած ծրագիր, հնարավորինս շուտ կյանքի կոչվի»։
Նշենք, որ Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ 480 հազար դրամ գումար է հատկացվել «Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի» նոր մարզադահլիճի մասնաշենքի կառուցման նախագծի փորձաքննության համար։ Առաջիկայում կմեկնարկեն մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները։
Ախուրյան համայնք աշխատանքային այցի շրջանակներում Մուշեղ Մուրադյանը եղել է նաև Ախուրյանի «Հեքիաթ» մանկապարտեզում, համայնքի ղեկավարի և տնօրենի ուղեկցությամբ մարզպետը շրջել է տարածքում։ Մանկապարտեզի շենքի մասնակի վերանորոգման և տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, 70 տոկոսը տրամադրել է կառավարութունը, 30 տոկոսը՝ համայնքը: Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Սիմա Շին» ընկերության կողմից։ Մանկապարտեզն ունի 100 սան։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20