Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից մարզպետի տեղակալը պատվոգրեր է հանձնվել թատերական գործիչների
14.11.2023
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից թատերարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի, երկարամյա նվիրված աշխատանքի համար ՀՀ վաստակավոր արտիստ, Մտորումների թատրոնի հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանին պատվոգիր է հանձնել՝ շնորհավորելով դերասանին և Մտորումների թատրոնին «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական հանրապետական փառատոնին տասն անվանակարգերից երեքում մրցանակ շահելու, ինչպես նաև Բրեմենում 2024-ի հունվարին կայանալիք փառատոնին մասնակցության հնարավորություն ստանալու համար։
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել և պատվոգիր է հանձնել նաև Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Առաքելյանին (Նիկո)։ Աննա Մարտիկյանը մարզպետի անունից ողջունել և ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է դերասանին՝ մաղթելով հաջողություններ ու նոր ձեռքբերումներ։
Արվեստագետները շնորհակալություն են հայտնել ջերմ վերաբերմունքի և գնահատանքի համար՝ ընդգծելով, որ ցանկացած դերասանի համար գնահատականն ու կարևորված լինելը ստեղծագործելու ամենալավ նախապայմանն է։