Տպել
Նորություններ
Շիրակցի ծանրորդուհին դարձել է աշխարհի ոսկե մեդալակիր
17.11.2023
ՀՀ հավաքական թիմի կազմում՝ Մեքսիկայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, գերազանց հանդես Է եկել Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանը։ Մարզիչ Քրիստինե Պետրոսյանի սանը երկամարտի 188 կգ արդյունքով դարձել է աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։ Ալեքսանդրան 107 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել նաև «Հրում» վարժաձևում։