Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից պատվոգրեր են հանձնվել մարզի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների
17.11.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցություն տրամադրելու կամավորական աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար այսօր՝ ուսանողության միջազգային օրը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից աշխատակազմի պատասխանատուները պատվոգրեր են հանձնել մարզի բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Շիրակի պետական համալսարանի և ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի մի շարք ուսանողների։
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Ղումաշյանը մարզպետի անունից ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել բռնի տեղահանված հայրենակիցներին հոգատար վերաբերմունք ցուցաբերելու և պատրաստակամության համար՝ մաղթելով ամենայն բարիք, առաջընթաց և ձեռքբերումներ։