Նորություններ
Կառավարության որոշմամբ 88 մլն 400 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզի սուբվենցիոն 3 ծրագրերի համաֆինանսավորման համար
17.11.2023
Կառավարության որոշմամբ 88 մլն 400 հազար դրամ գումար է նախատեսվել Արթիկ, Ամասիա և Ախուրյան համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Արթիկ համայնքի Տուֆագործների և Թամանյան փողոցների ասֆալտապատման և Շիրակացի փողոցի մայթի կառուցման աշխատանքների իրականացման համաֆինանսավորման նպատակին ՀՀ կառավարությունն հատկացրել է 52 մլն 318 հազար դրամ։
30 մլն 828 հազար դրամ գումար Կառավարությունը նախատեսել է Ախուրյան համայնքի 4 բնակավայրերի ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների համաֆինանսավորման համար /Երազգավորս, Ախուրյան բնակավայրի Շահբազյան փողոց/։
Ամասիա համայնքի Արդենիս և Զարիշատ բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների համաֆինանսավորման նպատակին նախատեսվել է 5 մլն 252 հազար դրամ։