Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

17.11.2023

 Սիրելի՛ ուսանողներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:
Յուրաքանչյուր մարդու համար ուսանողությունը կյանքի լավագույն ժամանակահատված է՝ հագեցած հետաքրքիր իրադարձություններով և ձեռքբերումներով։
Սիրելի՛ երիտասարդներ, անհերքելի է, որ դուք եք մեր ապագայի հենասյունը, մեր երկրի բանիմաց և արհեստավարժ մասնագետը, ինչպես նաև քաղաքացին: Ցանկանում եմ, որ այդ ապագան լինի հուսալի և ապահով ձեռքերում՝ հիմնված ազգային ու համամարդկային արժեքների և արդյունավետ կրթության հենքի վրա։
Վստահեցնում եմ՝ ուսանողների խնդիրները մշտապես եղել են մեր կառավարության ուշադրության առանցքում: Ձեր կարողություններն ու տաղանդն իրացնելու, բարձրակարգ կրթություն, պահանջված մասնագիտություն ստանալու համար առավելագույն պայմաններ ստեղծելը մնում է մեր պետության առաջնահերթություններից մեկը։
Սիրելի՛ ուսանողներ, կրկին շնորհավորելով այս գեղեցիկ օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ նոր բացահայտումներ, ինքնավստահություն, հաջողություններ մասնագիտության կայացման և գիտելիքներ ստանալու ճանապարհին՝ ի նպաստ մեր երկրի և մարզի զարգացման:
Թող կյանքի կոչվեն ձեր բոլոր նվիրական երազանքները

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 13:20:24