Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավ Գյումրիում

21.11.2023

Նոյեմբերի 24-ին, ժամը 14․00-ին, «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում, Գյումրու «Վարդանանց» հրապարակում տեղի կունենա միջոցառում՝ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն աշխատակազմի պատասխանատուների, Գյումրի համայնքի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են կայանալիք միջոցառման կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։
Իրազեկման արշավը նպատակ ունի բարձրացնել ոստիկանության համակարգում, մասնավորապես, պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունը, միջոցառման ընթացքում կներկայացվեն պարեկային ծառայության ընդունելության մրցույթի փուլերի և հատկապես կին դիմորդների համար սահմանված տեղերի վերաբերյալ մանրամասներ։ Կներկայացվեն նաև պարեկային ծառայողների մասնագիտական առաջընթացի, փորձի փոխանակման և սոցիալական երաշխիքների վերաբերյալ հարցեր։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ կարևորելով միջոցառումը մարզում ըստ արժանվույն կազմակերպելը նշել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը կանի հնարավորը, լիազորությունների շրջանակում, միջոցառումը հավուր պատշաճի կազմակերպելու համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21