Նորություններ
Շիրակի մարզպետի մոտ կայացել է աշխատանքային խորհրդակցություն «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի կազմակերպչական աշխատանքների նպատակով
22.11.2023
«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում նոյեմբերի 24-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում կայանալիք միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով՝ նախօրեին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի, համայնքների և ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ։
Շիրակի մարզպետն ընդգծել է միջոցառման կարևորությունն ու հանձնարարել պատասխանատուներին անել հնարավորը միջոցառումը հավուր պատշաճի կազմակերպելու համար։
ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի մասնագետ Նատալի Սահակյանը նշել է, որ միջոցառման նպատակը ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացումն է՝ իրազեկման միջոցառումների միջոցով։