Նորություններ
Նոյեմբերի 23-25 անցկացվեց «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային 10-րդ հոբելյանական պլեները
25.11.2023
«Ո՛չ, պատերազմներին» և «Նկարում ենք խաղաղություն» խորագրերի ներքո Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆինանսական աջակցությամբ «Արդինի» կրթակամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի կողմից նոյեմբերի 23-25 անցկացվեց «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային 10-րդ հոբելյանական պլեները։
Միջոցառման մեկնարկը տրվեց Գյումրուց և դասական նկարչությունից զատ, Ջաջուռ գյուղում նաև սթրիթ արտ կազմակերպվեց։
«Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային պլեներն անցկացվում է 2012 թվականից։
Պլեների պարտադիր պայման է, որ մասնակիցները, որպես համերաշխության խորհրդանիշ, ծրագրի ավարտին միասին նկարեն մեկ մեծ կտավ։ Այդ կտավը նվիրաբերվում է ֆինանսավորողին՝ Շիրակի մարզպետի աշխատակազմին և այս տարվա նկարի ողջ խորհուրդը խաղաղությունն է եղել։