Նորություններ
Վերանորոգումից և վերաբրենդավորումից հետո վերաբացվել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ» Գյումրու մասնաճյուղը
27.11.2023
Վերանորոգումից և վերաբրենդավորումից հետո այսօր վերաբացվել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ» Գյումրու մասնաճյուղը, որն այսուհետ կոչվելու է «ԱՄԻՕ ԲԱՆԿ»։
Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, բուհերի ռեկտորներ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։
Մարզպետը ողջունել է ներկաներին և աշխատակիցներին, մաղթել՝ արդյունավետ աշխատանք և հաջող ընթացք։
«ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ը նոր բրենդի ներքո վերաբացվող երրորդ մասնաճյուղն է, որը նոր ծառայություններից և պրոդուկտներից օգտվելու հնարավորություն է մարզի ազգաբնակչության համար:
Բանկի զարգացման նոր թվային ռազմավարությանը համահունչ վերաբացվող «Գյումրի» մասնաճյուղում հաճախորդները կստանան ավելի արագ և որակյալ սպասարկում։ Մասնաճյուղի տարածքում գործելու է 24/7 ռեժիմով հաճախորդների ինքնասպասարկման գոտի, որը հագեցած է հաճախորդների ինքնասպասարկումը ոչ աշխատանքային ժամերին ապահովելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: