Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2023-ի մասսայական միջոցառումներին լավագույնս մասնակցելու համար Շիրակի մարզն արժանացել է պատվոգրի

28.11.2023

 2023-ի մասսայական միջոցառումներին լավագույնս մասնակցելու համար Շիրակի մարզն արժանացել է պատվոգրի, գավաթի, ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել է նաև մարզագույք
Շիրակի մարզի թիմերը մարզական զանգվածային միջոցառումներում 2023-ին նվաճել են 24 մեդալ` 10 ոսկի, 7 արծաթ, 7բրոնզ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ամփոփվել են 2023 թվականին անցկացված մասսայական միջոցառումները, որոնց հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
 Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետների աշխատակազմերի ոլորտային պատասխանատուները:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է կատարված աշխատանքը գնահատելու անհրաժեշտությունը:
 «Տարեցտարի էական առաջընթաց ունենք որակի առումով. դա վկայում է այն մասին, որ տարբեր կառույցների և մեր գործընկերների կողմից իրականացվող աշխատանքը միայն բարելավվում է: Բարձր նվաճումները և մեր մարզիկների գրանցած պրոֆեսիոնալ հաղթանակները բոլորիս ոգևորում են: Այս տարի արդեն 422 մեդալ ունենք, ինչը ռեկորդային ցուցանիշ է և նախորդ տարվա արդյունքից էականորեն ավելի բարձր է: Սա մեր պրոֆեսիոնալ մարզիկների գրանցած հաջողությունների վկայությունն է, սակայն կարևոր է նաև չմոռանալ, որ սպորտն առաջնային նշանակություն ունի հանրության շրջանում առողջ ապրելակերպի տարածման և ֆիզիկական ակտիվության խրախուսման համար: Եվ այս պարագայում շատ կարևոր են մասսայական սպորտի միջոցառումները, որպեսզի տարեցտարի խթանենք հանրության՝ դրանց մասնակցելու ցուցանիշները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
‼ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ մասսայական սպորտի միջոցառումներին 38 հազար մասնակից ունենալն էական ցուցանիշ է՝ վստահություն հայտնելով, որ այդ թիվը կարող է ավելանալ:
Ավելին՝ https://escs.am/am/news/19381

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52