Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ 196 մլն 891 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզպետի աշխատակազմին սուբվենցիոն 5 ծրագրերի համաֆինանսավորման նպատակով

30.11.2023

 Կառավարության այսօրվա որոշմամբ 196 մլն 891 հազար դրամ գումար կուղղվի Շիրակի մարզի 5 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակին

  •  54 մլն 397 հազար դրամը նախատեսվել է Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի 15 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար
  •  52 մլն 744 հազար դրամ հատկացվել է Ախուրյան համայնքի Բենիամին, Ազատան, Երազգավորս և Ախուրյան բնակավայրերի ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների իրականացմանը
  •  38 մլն 309 հազար դրամ կուղղվի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 2-րդ փողոցից մինչև 24-րդ փողոցն ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքների իրականացման՝ ՀՀ կառավարության համամասնության հատկացմանը
  • 26 մլն 388 հազար դրամ հատկացվել է Անի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերմանը /էքսկավատոր բեռնիչ/
  • 25 մլն 52 հազար դրամը ուղղվել է «Արթիկ համայնքի Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ բնակավայրերի» սուբվենցիոն ծրագրի Հառիճ բնակավայրի ճանապարհների տուֆ քարով սալապատման նպատակին

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:03:44