Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ներկա է գտնվել 2023թ. «Ֆուտբոլի դպրոցական գավաթ» մրցաշարի եզրափակչին

30.11.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի,Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ներկա են գտնվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2023թ. «Ֆուտբոլի դպրոցական գավաթ» մրցաշարի Մ10, Մ12 և Մ14 տարեկանների եզրափակիչներին և պարգևատրման արարողությանը: Նախարարն ու մարզպետը հետևել են Արմավիր-Սյունիք և Արմավիր-Շիրակ խաղերին:
Դպրոցականների շրջանում ֆուտբոլի տարածման ծրագրերի մասին պատմել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
 Մուշեղ Մուրադյանը պատանի ֆուտբոլիստներին շնորհավորել է ձեռքբերումների համար` մաղթելով նոր հաջողություններ և հաղթանակներով լի մրցաշարեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52