Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստին

30.11.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մասնակցել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի երկրորդ նիստին:
Նախորդ նիստում ներկայացված առաջարկությունների և դիտարկումների հիման վրա, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին: Ծավալված քննարկումների արդյունքում այն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է բոլոր ներգրավված կառույցներին ծրագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան շարունակել նախապատրաստական աշխատանքները, հստակեցնել անելիքները, բարձրացված հարցերի շուրջ կազմակերպել քննարկումներ և առաջարկվող լուծումները ներկայացնել հաջորդ նիստին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36