(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
03.12.2023
Արթիկ համայնքում մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքները շարունակվում են։ Մեկնարկած ծրագրերից ընթացքի մեջ են Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի ասֆալտապատման, բարեկարգման և հարակից 6 փողոցների՝ Գարեգին Նժդեհ, Տոնականյան, Անկախության, Աբովյան, Բաղրամյան, Չարենց, մայթերի բարեկարգման և վերանորոգման աշխատանքները։ Կենտրոնական հրապարակում իրականացվելու է ասֆալտապատում և մայթերի վերանորոգում բազալտե եզրաքարերով և քարե սալերով, իսկ փողոցներում իրականացվելու է միայն մայթերի վերանորոգում բազալտե եզրաքարերով։ Ներկա պահին ընթանում են մայթերի վերանորոգման աշխատանքները։ Ծրագրի ամբողջ գումարը կազմում է 253 մլն 654.000 դրամ, որից 114 մլն 144.000 դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 139 մլն 510.000 դրամը՝ համայնքի ներդրումը։ Շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը շահել է «ԵՎՐՈԱՍՖԱԼՏ» ՓԲԸ-ն, որի հետ կնքվել է պայմանագիր։ Նախատեսվում է՝ աշխատանքներն ավարտվել մինչև տարեվերջ։
← Վերադառնալ ցուցակին
↑ Դեպի վեր
Դուք հնարավորություն ունեք առցանց ռեժիմում ուղարկել Ձեր դիմումներն, առաջարկություներն ու նամակները
Մարզպետարան ուղղված Ձեր պաշտոնական դիմումը այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե պետական որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել: