Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արթիկ համայնքում մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքները շարունակվում են։

03.12.2023

 Արթիկ համայնքում մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքները շարունակվում են։
Մեկնարկած ծրագրերից ընթացքի մեջ են Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի ասֆալտապատման,​ բարեկարգման և հարակից 6 փողոցների՝ Գարեգին Նժդեհ, Տոնականյան, Անկախության, Աբովյան, Բաղրամյան, Չարենց, մայթերի բարեկարգման և վերանորոգման աշխատանքները։
Կենտրոնական հրապարակում իրականացվելու է​ ասֆալտապատում և մայթերի վերանորոգում բազալտե եզրաքարերով և քարե սալերով, իսկ փողոցներում իրականացվելու է միայն մայթերի վերանորոգում բազալտե եզրաքարերով։
Ներկա պահին ընթանում են մայթերի վերանորոգման աշխատանքները։
Ծրագրի ամբողջ գումարը կազմում է 253 մլն 654.000 դրամ, որից 114 մլն 144.000 դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 139 մլն 510.000 դրամը՝ համայնքի ներդրումը։
Շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը շահել է «ԵՎՐՈԱՍՖԱԼՏ» ՓԲԸ-ն, որի հետ կնքվել է պայմանագիր։
Նախատեսվում է՝ աշխատանքներն​ ավարտվել մինչև տարեվերջ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:51:10