Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05.12.2023

 Այսօր տոն է բազմաթիվ քաղաքացիների, կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որոնք անխոնջ ու առանց ակնկալիք աշխատել են տարբեր բարդ իրավիճակներում հայտնված մարդկանց աջակցելու համար։
Ի սրտե շնորհավորում եմ Կամավորների միջազգային օրվա առթիվ բոլոր նրանց, ովքեր երբևէ առիթ են ունեցել ջանք ու եռանդ չխնայելու` մարդկանց օգնելու, նրանց կարիքները հոգալու հարցում։
Շիրակի մարզպետի աշխատակազմն առանձնահատուկ երախտագիտությամբ է շնորհավորում շիրակցի այն երիտասարդներին, ովքեր մեզ հետ համատեղ աշխատանքով, գիշեր ու զօր աշխատեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սատար կանգնելու համար, անխոս գնահատելի աշխատանք է կատարվել նաև համավարակի, պատերազմի ու հետպատերազմյան իրավիճակում հայտված մեր բնակիչներին օգնելու գործում ևս։
Կամավոր լինելն, իրապես, պատասխանատու, պատվաբեր գործ է, որը պահանջում է ոչ միայն աշխատասիրություն, այլ նաև` մեծահոգություն ու մարդասիրություն։
Բոլոր կամավորներին մաղթում եմ անսպառ եռանդ, անկոտրում կամք, որպեսզի նվիրվածությամբ շարունակեն իրենց ազգանվեր, մարդասեր ու անշահախնդիր աշխատանքը։
Խաղաղ երկրում ստեղծագործ աշխատանք եմ բոլորիդ մաղթում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36