Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լավագույն առաջադիմություն ցուցաբերած Շիրակի մարզի 100 աշակերտներ որպես խրախուսանք հաջորդ տարի կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք

05.12.2023

Լավագույն առաջադիմություն ցուցաբերած Շիրակի մարզի 100 աշակերտներ որպես խրախուսանք հաջորդ տարի կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, «Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնի ղեկավար Սմբատ Հակոբյանի, աշխատակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների մասնակցությամբ այսօր հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության 100 դպրոցներից ընտրված բարձր առաջադիմություն ցուցաբերած 100 աշակերտների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև դպրոցների տնօրենները։ Մասնակիցներին տեղեկացվել է, որ «Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում հաջորդ տարվա սկզբին, որպես խրախուսանք, հանգիստն անցկացնելու են Արաբական Միացյալ էմիրություններում։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ողջունել է ներկաներին, կարևորել մատաղ սերդի կրթությանը և դաստիարակությանը միտված ցանկացած նախաձեռնություն․ «Այն բոլոր ծրագրերն ու ձեռնարկները, որոնք առնչվում են դպրոցականների մոտ կրթության նկատմամբ հետաքրքրության ու առաջադիմության բարձրացմանը՝ մեր հնարավորությունների սահմաններում պատրաստ ենք աջակցելու։ Ուզում եմ գոհունակություն հայտնել համայնքների ղեկավարներին՝ ծրագրի իրականացմանն աջակցելու և սատար կանգնելու համար»։
«Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնի ղեկավար Սմբատ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին աջակցության և հոգատար վերաբերմունքի համար։
Հանդիպման ավարտին աշակերտները շնորհակալություն են հայտնել մարզպետին և մյուս կազմակերպիչներին՝ հավատացնելով, որ այսուհետ ավելի լավ կսովորեն և հայրենիքի համար պիտանի քաղաքացիներ կդառնան։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:30:39