Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
05.12.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Բնակարանային, առողջապահական խնդիրներին, աշխատանքի տեղավորմանը, ֆինանսական աջակցության տրամադրմանն են առնչվել բարձրացված հարցերը։
Մարզպետն ընդունել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած քաղաքացիներին։ Մուշեղ Մուրադյանը լսել է նրանց մտահոգություններն ու բարձրացված հարցերը, մի շարք հարցեր տեղում լուծում են ստացել, որոշ խնդիրներ կքննարկվեն առաջիկայում՝ լուծման անհրաժեշտ տարբերակներ գտնելու նպատակով։
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ աշխատակազմի պատասխանատուները տեղում արծարծված հարցերը կուսումնասիրեն առավել հանգամանորեն՝ քաղաքացիներին լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։